Մեր մասին
Yerevan Store / YVN STORE-ը տեխնիկայի, խելացի ժամացույցների և ժամանակակից աքսեսուարների օնլայն խանութ է, որը 2021 թվականից աշխատում է ամբողջ Հայաստանում։ Մեր նպատակը հետաքրքիր տեխնիկան համադրել պարզ գնումների, արագ սպասարկման և վաճառքից հետո հասանելի աջակցության հետ։
Տեխնիկա, սպասարկում և վստահություն՝ մեկ վայրում
Այս տարիների ընթացքում մենք փորձել ենք ոչ միայն ապրանք առաջարկել, այլ ամբողջ գնումը դարձնել հարմար՝ ընտրությունից մինչև առաքում և հետագա աջակցություն։ Տեսականին պարբերաբար թարմացվում է, իսկ յուրաքանչյուր պատվերի դեպքում կարևորում ենք արագ ու հասկանալի սպասարկումը։
Այսօր Yerevan Store / YVN STORE-ը սպասարկել է ավելի քան 3500 գնորդի Հայաստանի տարբեր քաղաքներից և մարզերից։
Երաշխիք՝ մինչև 3 ամիս
Երաշխիքի ճշգրիտ ժամկետը կախված է ընտրված ապրանքից։ Երաշխիքը վերաբերում է արտադրական թերություններին և նորմալ օգտագործման ընթացքում առաջացած տեխնիկական անսարքություններին։ Յուրաքանչյուր դեպք սկզբում անցնում է ստուգում/դիագնոստիկա, ապա առաջարկվում է համապատասխան լուծում՝ տվյալ ապրանքի երաշխիքային պայմանների շրջանակում։
Երաշխիքը չի տարածվում հարվածի, կոտրվածքի, էկրանի կամ կորպուսի ֆիզիկական վնասի, ջրի/հեղուկի ազդեցության, սխալ շահագործման, ոչ համապատասխան լիցքավորման կամ ինքնուրույն բացման/վերանորոգման հետևանքով առաջացած վնասների վրա։
Յուրաքանչյուր ակտիվացված երաշխիք ունի եզակի YVN կոդ և կարող է ստուգվել թվային երաշխիքային քարտով։